Neymar is the youngest Brazilian football player to have scored 60 goals in international tournaments. Time works in his favor, and he is approaching Pele’s record of 77 goals, which no one has been able to surpass for a long time. The 22-year-old PSG pro has already scored more goals for the Brazilian national team than Rivaldo and Jairzinho throughout their football careers. with his friends, family, coaches, team-mates and fans. »About the transfer.
Նեյմարն ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստն է, որը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Ժամանակն աշխատում է նրա օգտին, ու նա մոտենում է Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։Լուկա Կայոլին՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ:Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, և «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։